Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն
22.05.2023
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Ուսումնական տարին ավարտվում է և, բնականաբար, մարզպետի ուշադրության կենտրոնում Վերջին զանգ միջոցառման պատշաճ և չափավոր կազմակերպման անհրաժեշտությունն է:
Մարզի դպրոցներում դրամահավաքության դեպքերը և արատավոր այլ երևությներ բացառելու, ինչպես նաև քննական շրջանով պայմանավորված խնդիրներն ու անելիքները քննարկելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է հանդիպում կազմակերպել մարզի դպրոցների տնօրենների հետ:
Միաժամանակ, անդրադարձ կլինի կամավոր ատեստավորման գործընթացին. իհարկե, ոգևորող է, որ գործընթացի նկատմամբ մեր ոսուցիչների վերաբերմունքը դրական է և օրեցօր ավելի շատ ուսուցիչներ են դիմում կամավոր ատեստավորման:
Մարզպետի աշխատակազմի աշխատանքի առանցքում նաև կառավարության 2023 և 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերն են:
2023 թվականի մի շարք սուբվենցիոն ծրագրեր արդեն մեկնարկել են մարզի համայնքերում: 2024 թվականի համար առաջին փուլով արդեն իսկ կան հաստատված 53 ծրագրային հայտ:
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է աշխատել համայնքների հետ, որպեսզի մինչև մրցույթների հայտարարվելը լրամշակման ենթակա հայտերի նախագծային փաստաթղթերը նախ ներկայացնեն մարզպետի աշխատակազմ քննարկման, շտկման, ապա՝ նախարարություն:
Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, քննարկվել են այլ հարցեր ևս: