Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնության հաղթողը Կոտայքի մարզի թիմն է

17.05.2023

 «Հայաստան»  մարզական  միության  սպորտային հրապարակում  տեղի է ունեցել պատանի հրշեջ-փրկարարների 2023 թվականի հանրապետական մարզական առաջնությունը, որին մասնակցել են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության հաղթող երկու թիմերը և ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 12 թիմ:

 Մրցաշարին մասնակցել  է  նաև Կոտայքի  մարզի հավաքական  թիմը՝  գրավելով առաջին պատվավոր տեղը:

 Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Լոռու և Տավուշի մարզի հավաքական թիմերը:

 Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր:

Մրցաշարի կազմակերպիչն էր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 Առաջնությանը հետևելու և մասնակիցներին ողջունելու էր եկել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը:

 Արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, ինչպես նաև փրկարարական գործի վերաբերյալ տալ գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են հենք հանդիսանալ մասնագիտական կողմնորոշման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40