Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը կմասնակցի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին

15.05.2023

 Ուշադրություն բոլոր արկածներ փնտրողներին, մշակույթի և բնության սիրահարներին ու գուրմաններին:

 Փնտրո՞ւմ եք եզակի և անմոռանալի ճամփորդություն Հայաստանում․ ձեզ ենք ներկայացնում «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը։
Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու լավագույնին, որն ունի Հայաստանը։

 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին հրավիրում է բոլորիդ մասնակցելու ցուցահանդեսին, որտեղ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։

 «Ճանաչիր Հայաստանը» ամենամշակութային ցուցահանդեսներից մեկն է, որը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու մի շարք հետաքրքիր և կոլորիտային փորձառություններ։

2 օր՝ մայիսի 27 և 28
150+ ներկայացուցիչներ մարզերից
500+ մարզային պրոդուկտ
10.000+ այցելու

 Գաստրո տաղավար՝ որտեղ կպատրաստենք մարզային ճաշատեսակներ
Վարպետաց դասեր և յուրահատուկ փորձառություններ
Արկածային տուրիզմի գունեղ տաղավար
 Կոտայքի մարզը  ներկայացված  կլինի մարզային տաղավարով, գաստրո տաղավարում մարզային ուտեստով, մշակութային ներկայացմամբ և փորձառությամբ։

 «Ճանաչիր Հայաստանը»  մարզային  զբոսաշրջային  ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա նաև կոնֆերանս՝ ոլորտի ներկայացուցիչների համար, որտեղ թեմատիկ ելույթների և պանելային քննարկումների ընթացքում խոսնակները հանդես կգան Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին պատմող ելույթներով։
Կոնֆերանսին մասնակցելու համար գրանցվե՛ք հետևյալ հղմամբ` http://bit.ly/417kytv

 Հանդիպման վայրը՝ ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն), Մելիք Ադամյան 2
Օրը՝ մայիսի 27, ժամը՝ 12։00 - 18։00

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

 Միջոցառման ընթացքում տեղի կունենան նաև խաղարկություններ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել միջոցառմանը։

Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3KqsLn4

Միացի՛ր մեզ` ճանաչի՛ր Հայաստանի թաքնված ուղին։

Հանդիպում ենք Երևանի Խաչքարերի պուրակում
Մայիսի 27 և 28, ժամը՝ 11։00 - 20։00

Քո ճանապարհորդությունը սկսվում է այստեղից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50