Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Կոտայքի մարզային փուլի հաղթողը Քաղսիի միջնակարգ դպրոցի թիմն է

13.05.2023

  Գառնի-Լանջազատ ճանապարհի 4 կմ հատվածում ս/թ մայիսի 8-ին կայացել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Կոտայքի մարզային փուլը և համառ պայքարի արդյունքում հաղթել է Քաղսիի միջնակարգ դպրոցի թիմը:

 2-րդ տեղը գրավել է Նոր Հաճընի ավագ դպրոցի, 3-րդ տեղ՝ Գառնիի թիվ 2 ավագ դպրոցի թիմերը։

 Առաջնության լավագույն վազորդ է ճանաչվել Առինջի միջնակարգ դպրոցի աշակերտ Արամ Բարխուդարյանը, ավագույն վազորդուհին

 Քաղսիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Գևորգյանն է։

 Հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Քաղսիի միջնակարգ դպրոցը, որը ս/թ մայիսի 20-21-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի 5 կիլոմետրանոց տարածքում կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակչին:

 Հաջողություն և հաղթանակ մեր մարզը ներկայացնող Քաղսիի միջնակարգ դպրոցի թիմին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40