Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել հանրային լսում «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032թթ. կառավարման պլանի նախագծի շուրջ
11.05.2023
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032թթ. կառավարման պլանի հիմնադրույթային փաստաթղթի նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, անտառնտեսության պետական կոմիտեի և Հայանտառ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները, մարզի ազդակիր խոշորացված համայնքների՝ Հրազդանի, Ծաղկաձորի, Նաիրիի, Նոր Հաճընի, Չարենցավանի, Ջրվեժի, Աբովյանի, Ակունքի, Արզնիի, Բյուրեղավանի, Գառնիի, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպություններից համապատասխան մասնագետներ:
Նախատեսվում է առաջիկայում անցկացնել նաև հանրային երրորդ լսումը: