Նորություններ
Լրահոս
Հայտարարություն
08.05.2023
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը տրամադրում է ինտեգրված տնային խնամքի ծառայություն, մասնավորապես՝ բժշկի ցուցումներով դեղորայքի ընդունման հիշեցում, դեղորայքի ներարկում, առողջական վիճակի գնահատում, մարմի խնամք և հիգիենայի ապահովում, ցավի մեղմացում, ճիշտ ֆիզիոլոգիական ակտիվության, ճիշտ սնվելու մասին խորհրդատվություն և աջակցության տրամադրում: Տրամադրվելու է նաև կենցաղային գործերում աջակցություն և ուղեկցում պոլիկլինիկա, խանութ, դեղատուն և այլն:
Շահառուին այցելելու են տնային խնամքի կենտրոնի ներկայացուցիչները (բուժքույր կամ տնային խնամող):
Կարող են այցելել նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավորներ՝ տնային աշխատանքներում օժանդակելու նպատակով:
Խնամք տրամադրող անձնակազմի այցելությունների ժամանակացույցը կհամաձայնեցվի շահառուի հետ՝ ելնելով խնամառուի համար անհրաժեշտ խնամքի պլանից:
Վերը նշված ծառայության ամսական արժեքը, կախված խնամքի պլանից և շաբաթական այցելությունների քնակից, կարող է հասնել մինչև 65 000 ՀՀ դրամ:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Հայկական Կարմիր Խաչի ընկերության Կոտայքի ՄՄ տնօրեն, ծրագրի համակարգող Հրանուշ Աբրահամյանին՝ 098 59 27 10 հեռախոսահամարով: