Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում մշակութային կյանքը զարթոնք է ապրում

03.05.2023

 Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանը,  մարզպետի  օգնական  Ստեփան Բաղդասարյանը և մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը նախօրեին այցելել են Նաիրի համայնքի Զովունիի մշակույթի կենտրոն՝ դիտելու Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

 Պիեսը բեմադրել է ռեժիսոր Արայիկ Արշակյանը:

 Մինչ  ներկայացման  մեկնարկը,  Ահարոն  Սահակյանը  մշակույթի  կենտրոնի ցուցասրահում մասնակցել է նաև կենտրոնի տնօրեն Նարեկ Արշակյանի «Նարեկագիր» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսին:

 Լուսանկարներում  արտացոլված են հայկական այբուբենի տառերը, որոնք ստացվել են մոր և երեխաների միաձուլման արդյունքում:

 Խորհուրդն այն է, որ մեր այբուբենը դարեր շարունակ պահպանել է հայ ժողովրդի ինքնությունը, և հայ մայրը որպես հայի ինքնության և շարունակության գրավական՝ լուսանկարներում ներկայացված են հավասարազոր։

 Մարզի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել հատկապես մարզի բնակավայրերի մշակույթի ու արվեստի կենտրոնների կողմից նման մակարդակի ներկայացումներ բեմադրելու և մարզի մշակութային առօրյան զարգացնելու և աշխուժացնելու համար.

 «Մենք էլ մեր հերթին պետք է մշտապես կանգնած լինենք մարզի մշակույթը կերտողների կողքին, որպեսզի մարզի բոլոր մշակութային օջախները լեփ-լեցուն դահլիճներով ու ներկայացումներով լի առօրյա ունենան»,-իր խոսքում ընդգծել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49