Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով համայնքներում նշանակվել են համակարգողներ

28.04.2023

Ապրիլի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր:

 Շաբաթօրյակը ՀՀ Կոտայքի մարզում հավուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում նշանակվել են համակարգողներ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

 Շաբաթօրյակին մասնակցելու են մարզի բոլոր համայնքներն իրենց բնակավայրերով, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները:

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու պատմամշակութային վայրերի, հուշարձանների տարածքներում, մարզի կրթական և առողջապահական կազմակերպությունների տարածքներում:

Շաբաթօրյակը մեկնարկելու է ապրիլի 29-ին առավոտյան ժամը 10:00-ից:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը:

 Միասին մաքրենք մեր մարզը և մաքուր պահենք մեր շրջապատը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22