Նորություններ
Լրահոս
Ապրիլի 24-ը՝ ոգեկոչման օր
24.04.2023
Սիրելի հայրենակիցներ,
ապրիլի 24-ը մեր օրացույցում շարունակում է մնալ հիշատակի, պայքարի, պահանջի օր։
Այսօր ոգեկոչում ենք մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից ծրագրած և իրականացրած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, գլուխ խոնարհում 1,5 մլն. զոհերի հիշատակի առաջ։
Երբեք չմոռանալով այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարասկզբին' մենք պատմության դասերը պետք է դարձնենք ուղեցույց և կառուցենք ավելի հզոր, ամուր, առաջադեմ ու զարգացած պետություն' ապահովելով մեր քաղաքացիների անվտանգությունը և մեր լինելիությունն ընդհանրապես։