Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

19.04.2023

 Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

 Եվս մեկ անգամ ընդգծելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եղբայրությունը և միասնականությունը՝ մաղթում եմ, որ այսուհետ ևս միմյանց նեցուկ լինելով՝ հաղթահարենք բոլոր դժվարությունները, փորձությունները՝ հզորացնելով մեր միասնական հայրենիքը:

 Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես մեր մարզի եզդիական համայնքին և ցանկանում, որ Նոր տարին ձեզ բերի խաղաղություն, բարեբերություն և տոնական տրամադրությունը ուղեկցի ամբողջ տարվա ընթացքում:

Շնորհավոր Մալաքե Թաուս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40