Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
10.04.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
1. Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական շրջանի հետ կապված՝ մարզպետ Ահարոն Սահակյանը շատ կարևոր ու առաջնային է համարել ոլորտի խնդիրների վերհանումը, լուծումը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները ոռոգման սեզոնին որևէ խնդիր չունենան: Ջրամատակարարման և ոռոգման համակարգի բարելավման նպատակով մարզպետը հանձնարարել է ոռոգելի հողատարածքների ավելացման հարցը քննարկել Կոտայք ՋՕԸ-ի հետ, ինչպես նաև առաջարկություն ներկայացնել համակարգում լուրջ ներդրումներ կատարելու նպատակով:
2. Մարզի ղեկավարը հետաքրքրվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ամփոփման փուլից:
Կոտայքի մարզից ներկայացված շուրջ 45 հայտերից այս պահին կառավարության միջգերատեսչական հանձնաժողովներում քննարկվել են 29 ծրագրեր, ունենք հաստատված 24 ծրագիր, 5 ծրագիր լրամշակումից հետո կդրվի հաստատման, 19 ծրագրի մրցույթներն արդեն հայտարարված են:
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ժամկետներին ու համայնքների հետ տարվող աշխատանքների կազմակերպման ընթացքին:
3. Մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները ևս մարզպետի և մարզպետարանի առաջնահերթություններում են: Այս մասով առաջիկայում քննարկում կլինի շինաշխատանքներն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խնդիրները քննարկելու և աշխատանքները որակյալ ու սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել համայնքների բյուջեների կատարողականներին, կրթության ոլորտի անելիքներին, քննարկվել են այլ ընթացիկ հարցեր: