Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անցկացվում է գեղարվեստական թարգմանության մրցույթ

10.04.2023

 «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Վալերի Բրյուսովի 150-ամյա հոբելյանին նվիրված գեղարվեստական թարգմանության մրցույթ, որին կարող են մասնակցել հանրապետության դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները:

 Օրերս կազմակերպության ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Կոտայքի մարզ և Աբովյանի թիվ 10 ու Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հանդիպել տնօրենների, ռուսաց լեզվի և հայոց լեզվի ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների հետ՝ ներկայացնելու մրցույթին մասնակցելու պայմանները, կանոնները, պարզաբանելու բարձրացված հարցերը:

 Նշենք, որ մրցույթի առաջին փուլի արդյունքում հանրապետությունից կընտրվեն 22 լավագույն թարգմանություններ, որոնց հաղթողները կպարգևատրվեն 100 000-ական դրամներով, իսկ երկրորդ փուլ անցած մասնակիցներից կընտրվի 1 հաղթող, ով կպարգևատրվի 1 մլն. դրամով, կամ կազմակերպությունը կվճարի հաղթողի 3-4 տարվա ուսման վարձը ՀՀ և ՌԴ ցանկացած ԲՈՒՀ-ում:

Մանրամասները՝
https://drive.google.com/.../1R7iAVBf1M3MpaGmyd6aNLDfEci2...
LIVER Дом русской книги 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50