Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնը
07.04.2023
Ապրիլի 7֊ ը Հայաստանում նշվում է որպես մայրության և գեղեցկության օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին' ևս մեկ անգամ ընդգծելով ձեր անգնահատելի դերն ու նշանակությունը՝ ամուր ընտանիքի կայացման գործում։
Հայ մայրերը բոլոր ժամանակներում եղել և շարունակում են մնալ ընտանիքի հենասյուն, առաքինության և վեհության խորհրդանիշ։
Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեզ, երախտագիտություն հայտնելու ձեր նվիրումի, սիրո և անսպառ համբերության համար։
Խոնարհումս և ակնածանքս պատերազմներում ընկած մեր հերոս տղաների մայրերին։
Շնորհակալ ենք ձեզ։