Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա
05.04.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այսօր աշխատանքային այց են կատարել Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա։
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի և պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կառավարության սուբվենցիոն ծրագրերով հիմնովին վերանորոգված պոլիկլինիկայի տարածքում, ծանոթացել բուժհաստստության պայմաններին, հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ոլորտի պատասխանատուների հետ քննարկել առողջության առաջնային պահպանման օղակի առաջնահերթություններն ու խնդիրները։
Փոխնախարարը և մարզպետը վստահեցրել են, որ կարվի առավելագույնը, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում բժշկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցված լինի ոչ միայն այս, այլ նաև մարզի բոլոր առողջապահական կազմակերպությունները։