Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
27.03.2023
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, թատերաբեմում և ետնաբեմում աշխատող բոլոր աշխատակիցներին, թատերասեր հասարակությանը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզի թատերարվեստի բոլոր նվիրյալներին: Չեմ կարող հատուկ չընդգծել այն դրական շարժը, որն այսօր ակնառու է Հրազդանի և Աբովյանի դրամատիկական թատրոններում ու մեր համայնքների մշակույթի կենտրոններում:
Ուրախությամբ, ակնածանքով և հպարտությամբ ենք հետևում մարզի թատրոններում օրեցօր ավելացող խաղացանկերին ու ներկայացումների որակական աճին՝ արհեստավարժ դերասաններով ու նվիրյալ աշխատակիցներով, ինչի համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և հարգանք թատրոնը ստեղծող ու թատրոնն ապրեցնող անձնակազմին:
Թատրոնը եղել ու շարունակում է մնալ արվեստի շարժիչ ուժը, որը ձևավորում է իրական և անաղարտ մշակույթ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում չդադարող ծափահարություններով լեփ-լեցուն դահլիճներ:
Inga