Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է պատանի հրշեջ-փրկարարական առաջնության մարզային փուլը. հաղթանակը Զառի միջնակարգ դպրոցինն է

22.03.2023

 Կոտայքի  մարզային  ենթակայության  դպրոցների  թիմերը  մարտի  9-15-ը մասնակցել են ՀՀ Ներքին Գործերի նախարարության Փրկարար Ծառայության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարական առաջնության տարածքային փուլերին, որոնց արդյունքում հաղթող ճանաչված դպրոցներն են՝

Զառի միջնակարգ դպրոց
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
Բալահովիտի միջնակարգ դպրոց
Քաղսիի միջնակարգ դպրոց
Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց:

Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներն են՝

Գոռ Գրիգորյան - Ակունքի միջնակարգ դպրոց
Գագիկ Սեդրակյան - Կապուտանի միջնակարգ դպրոց
Սամսոն Մուրադյան - Կապուտանի միջնակարգ դպրոց
Մերի Գևորգյան - Ակունքի միջնակարգ դպրոց:

 Տարածքային  փուլերում  հաղթող  ճանաչված  պատանի  հրշեջ-փրկարարական թիմերը մարտի 21-ին Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում մասնակցել են պատանի հրշեջ-փրկարարական առաջնության մարզային փուլին, որի արդյունքում հաղթող են ճանաչվել՝

1-ին տեղ-Զառի միջնակարգ դպրոցի թիմ
2-րդ տեղ-Քաղսիի միջնակարգ դպրոցի թիմ
3-րդ տեղ- Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմ:

 Մարզային  փուլի  արդյունքում  լավագույն  արդյունքներ  ցուցաբերած աշակերտներից ձևավորված թիմը պատրաստվում է մասնակցելու ապրիլին կայանալիք հանրապետական փուլին:

 Հաջողություններ  ենք  մաղթում  հանրապետական  փուլին  Կոտայքի  մարզը ներկայացնող հավաքական թիմին և մաղթում հաղթանակ սպասվող ստուգատեսում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16