Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստին

20.03.2023

 Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի  տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Ծաղկաձորում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Միջխորհրդարանական  հանձնաժողովի  անդամներն  ու  երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար և տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում:

 Նիստից հետո   միջխորհրդարանական  հանձնաժողովի   անդամները  ՀՀ  ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել են Յուրի Վորոբյովի աջակցությամբ ստեղծված ռուսական կենտրոնի բացմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16