Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստին
20.03.2023
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Ծաղկաձորում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար և տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում:
Նիստից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել են Յուրի Վորոբյովի աջակցությամբ ստեղծված ռուսական կենտրոնի բացմանը: