Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

20.03.2023

 Աշխատանքային  երկուշաբթին  սկսված  է,  առաջնահերթությունները  որոշված, հանձնարարականները տրված:
Օրակարգում են՝
• Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթացը. այս ուղղությամբ անելիքը մեկն է՝ խստապահանջություն, հետևողականություն, համայնքների հետ ամենօրյա աշխատանք՝ հայտերը պատշաճ և ճշգրիտ ներկայացնելու, մրցույթները ժամանակին հայտարարելու և շինաշխատանքներն օր առաջ մեկնարկելու համար
• Ոռոգման սեզոնին ընդառաջ « Կոտայք» ՋՕԸ-ի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներ. պետք է անել առավելագույնը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները ոռոգման հետ կապված որևէ խնդիր չունենան
• Մարզով անցնող ճանապարհամերձ հատվածների աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ. մարզպետը հանձնարարել է այս աշխատանքները ևս պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում
• Քննարկվել են նաև կրթության, առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50