Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Պռոշյանում քննարկել է դպրոցի նոր մասնաշենքի կառուցման հարցը

17.03.2023

 Կոտայքի  մարզպետ  Ահարոն Սահակյանն  իր խորհրդական  Հայկ  Ալեքսանյանի և օգնականի՝ Ստեփան Բաղդասարյանի հետ աշխատանքային այց է կատարել Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայր:

 Համայնքի  ավագանու  անդամ Անահիտ Առաքելյանի նախաձեռնությամբ Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպում է կազմակերպվել, որի ընթացքում համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, Պռոշյանի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի, համայնքի ավագանու անդամների, ոլորտի պատասխանատուների և դպրոցի տնօրինության հետ քննարկվել են միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման հնարավորությունները:

 Բանն  այն  է, որ դպրոցն աշխատում  է գերծանրաբեռնված' երկու հերթափոխով. դպրոց են հաճախում շուրջ 696 աշակերտներ և նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն օրակարգային է դառնում:

 Մարզի ղեկավարը շրջայց է կատարել, դիտարկել դպրոցի այն տարածքը, որը կարող է նոր մասնաշենքի կառուցման հիմք դառնալ, ապա ներկաների հետ քննարկել ամենասեղմ ժամկետներում' ծրագիրն իրականացնելու տարբերակներն ու ուղիները:

 Միաժամանակ, 2023 թվականի ամռանը նախատեսվում է նաև Պռոշյանի մշակույթի տան լիարժեք կահավորում և հետևաբար նոր խմբակների բացում, ինչը կլուծի բնակավայրի երեխաների զբաղվածության և ժամանցի հարցը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16