Նորություններ
Լրահոս
Բջնիի զբոսաշրջային կլաստերի ստեղծման ծրագրի շուրջ քննարկում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում
16.03.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մեկնարկել է զբոսաշրջային կլաստերների ստեղծման ծրագիր:
Ծրագրով նախատեսված կլաստերներից է Կոտայքի մարզի Բջնիի զբոսաշրջային կլաստերի ստեղծումը, որն ըստ նախնական ծրագրի, ընդգրկելու է Բջնի, Աղվերան, Լեռնանիստ, Ֆանտան, Թեղենիք և Բուժական բնակավայրերը:
Ծրագրի քննարկման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանում հանդիպել են նշված բնակավայրերի զբոսաշրջության պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչների, զարգացման ծրագրերի պատասխանատուների, զբոսաշրջային ներդրումային ծրագրեր ունեցող անհատների հետ, քննարկել մեկնարկած ծրագրի մանրամասները: