Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

13.03.2023

 Կարևոր խնդիրներն  ու  առաջնահերթություններն  են  քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

 Ուշադրության  կենտրոնում  են  շարունակում  մնալ  մարզի  տարածքով  անցնող ճանապարհների մերձակա հատվածների աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները. այս ուղղությամբ մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է համագործակցել ճանապարհաշինական ընկերությունների հետ և իրականացվող աշխատանքներին տեմպ ու որակ հաղորդել:

 Մարզպետին  է  ներկայացվել  կառավարության  2023  թվականի  սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման ընթացքը. միջգերատեսչական հանձնաժողովներում ներկայում հաստատվել է 27 սուբվենցիայի հայտ, դրանց մի մասի մրցույթներն արդեն հայտարարված են, մյուս հայտերը լրամշակման փուլերում են գտնվում:

 Քաղաքաշինության  վարչության ղեկավարը  ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքում մարզի տարածքում արձանագրված ինքնակամ շինությունների ցանկը և օրինականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ահարոն Սահակյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հանդիպում կազմակերպել համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելու, աջակցելու և վերջիններիս հետ համագործակցելով՝ կանխելու ապօրինի և ինքնակամ կառույցների կառուցապատումները և ակտիվ սկսելու օրինականացման գործընթաց:

 Մարզի ղեկավարը կրթության  վարչության պետից հետաքրքրվել է վերջին օրերին քամու հետևանքով տուժած դպրոցների կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքից՝ հանձնարարելով գործընթացը պահել խոշորացույցի ներքո:

 Քննարկվել  են  համայնքապետարանների  աշխատակազմերի հաստիքացուցակներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններին, այլ հարցերի ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50