Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Կոտայքի մարզային փուլը
01.03.2023
Փետրվարի 25-ին Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Կոտայքի մարզային փուլը, որին մասնակցել են 51 մարզիկներ` 2 տարիքային և գործող պրոֆեսիոնալ խմբերով (կանայք և տղամարդիկ)։
Մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական մրցակարգով:
Մրցումների մարզային փուլի մրցապայքարի արդյունքում հանրապետական-եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր են նվաճել
1-ին տարիքային խումբ՝ տղաներ
1. Գագիկ Թովմասյան (ք. Աբովյան)
2. Կարեն Ավանեսով (ք. Աբովյան)
3. Էրիկ Հայրապետյան (Չարենցավան համայնք, գյուղ Արզական)
1-ին տարիքային խումբ՝ աղջիկներ
1. Վարդուհի Աղալարյան (ք. Հրազդան)
2. ԱՆահիտ Ջուլհակյան (ք. Հրազդան)
3. Լիա Սահակյան (ք. Չարենցավան)
2-րդ տարիքային խումբ՝ տղաներ
1. Աշոտ Կիրակոսյան (ք. Նոր Հաճըն)
2. Հայկ Մարգարյան (Աբովյան համայնք, գյուղ Բալահովիտ)
3. Արմեն Արմենակյան (ք. Նոր Հաճըն)
2-րդ տարիքային խումբ՝ աղջիկներ
1. Մարտինե Ղազարյան (ք. Հրազդան)
2. Շամամ Արզումանյան (ք. Աբովյան)
3. Նազանի Խաչատրյան (ք. Հրազդան)
Գործող պրոֆեսիոնալ՝
1. Վահե Պետրոսյան (ք. Նոր Հաճըն)
2. Կարեն Խաչատրյան (ք. Հրազդան)
3. Թաթուլ Խաչատրյան (ք. Նոր Հաճըն):
Մրցաշարի արդյունքում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներից ձևավորված հավաքական թիմը Կոտայքի մարզը ներկայացնելու է մրցաշարի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու ապրիլի 1-ից 2-ը Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում:
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլին մասնակցելու են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:
Առաջին տարիքային խմբում հանդես են գալու 18-ից 40 տարեկան, իսկ երկրորդ խմբում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:
Հաջողություններ Կոտայքի մարզը ներկայացնող մեր մարզիկներին և, իհարկե, հաղթանակ: