Նորություններ
Լրահոս
Նոր աշխատանքային շաբաթ, նոր հանձնարարականներ. տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
27.02.2023
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին նախ ներկայացվել է նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ապա քննարկվել առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները:
Մարզի ղեկավարն անդրադարձել է մարզի տարածքով անցնող ճանապարհների, ճանապարհամերձ հատվածների աղբահանության աշխատանքներին և դժգոհություն հայտնել աշխատանքների թերացումից՝ քաղաքաշինության վարչության պատասխանատուներին հանձնարարելով ակտիվ համագործակցել մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ աղբահանությունը պատշաճ իրականացնելու համար:
Քննարկվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման գործընթացի ներկա փուլը և այս ուղղությամբ համայնքների հետ տարվող աշխատանքների ընթացքը:
Ոռոգման սեզոնին ընդառաջ գյուղատնտեսության ոլորտն առաջնահերթություններից է:
Ահարոն Սահակյանը հանձնարարել է կազմակերպել հանդիպում մարզի համայնքների ղեկավարների և «Կոտայք» ՋՕԸ պատասխանատուների հետ՝ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները ժամանակին և որակյալ իրականացնելու համար, քննարկելու ոլորտի բոլոր խնդիրները, որպեսզի համակարգը ամբողջապես պատրաստ լինի մարզի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր մատակարարալելու: