Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզ

24.02.2023

 ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը և կոմիտեի խորհրդական Մարիամ Հակոբյանն ացելել են Կոտայքի մարզպետարան և հանդիպում ունեցել մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուների և մարզի զբոսաշրջության մասնավոր և պետական ոլորտի ներկայացուցիչների հետ:

 Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ով ողջունել է հյուրերին և ներկայացրել մարզի զբոսաշրջային պոտենցիալը:

 Հանդիպման ընթացքում Սուսաննա Հակոբյանը խոսել է մարզային այցելությունների նպատակի մասին: Նա ներկայացրել է զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթները, կոմիտեի կողմից իրականացվող քայլերը և ընդգծել մարզերում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների ու պատասխանատուների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը ու կոմիտեից սպասվող ակնկալիքների կոնտեքստում շեշտել նաև համատեղ աշխատանքի կարևորությունը:

 Անդրադարձ է կատարվել ոլորտի օրենսդրական փոփոխություններին և նոր ռազմավարության մշակմանը։

 Քննարկվել են մարզում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հնարավորություններն ու մարտահրավերները, բարձրաձայնվել հարցեր ներկաների կողմից, որոնց էլ տրվել են սպառիչ պարզաբանումներ:⠀

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16