Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով

24.02.2023

 Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնը 2022 թվականի խնայողությունների հաշվին և լիզինգային ծրագրերի միջոցով ձեռք է բերել ժամանակակից բժշկական սարքավորումներ՝

  • Սոնոգրաֆիայի շարժական սարք
  • Ուրոլոգիական վիրահատությունների հավաքածու
  • Սպիրոմետրիայի սարք:

 Նշենք, որ բժշկական սարքավորումների միջոցով կատարվելու են գործիքային հետազոտություններ, մասնավորապես, սպիրոմետրիայի սարքի միջոցով իրականացվելու է ֆունկցիոնալ հետազոտություն, որով որոշվում է արտաքին շնչական ֆունկցիաները, անբավարարության աստիճանը, տրվում է ախտորոշման ճշգրտում և դեղորայքի արդյունավետության գնահատում՝ նաև զորակոչային և նախազորակոչային անձանց շրջանում:

 Ուրոլոգիական վիրահատությունների հավաքածուն հնարավորություն է ընձեռում կատարելու ուրոլոգիական էնդոսկոպիկ վիրահատություններ:

 Նոր սարքավորումների ձեռքբերումն ուղղված է բժշկական ծառայությունների ծավալի ընդլայնմանը և ազգաբնակչությանը տեղում ավելի որակյալ բժշկական ծառայությունների մատուցմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50