Նորություններ
Լրահոս
Կենսաբանություն առարկայից օլիմպիադայի մարզային փուլն առաջին անգամ անցկացվել է գործնական փուլով
03.02.2023
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում անց է կացվել առարկայական օլիմպիադայի մարզային փուլ «Կենսաբանություն» առարկայից:
Առաջին անգամ օլիմպիադան անցկացվել է գործնական փուլով:
Կոտայքի մարզi հանրակրթական դպրոցներից տարածքային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 36 աշակերտներ մասնակցել են մարզային փուլին:
Օլիմպիադայի ընթացքին ծանոթացել և աշակերտներին հաջողություններ է մաղթել Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությա պետ Կարեն Հունանյանը:
Նախապես կահավորված դասասենյակներում աշակերտները գործնական աշխատանքի միջոցով նախ փոքրիկ ձկների վրա կատարել են հետազոտություն, ապա ուսումնասիրել բույսերի տերևներ՝ զուգահեռ լրացնելով իրենց անհատական թեստերը:
Նշենք որ այս ձևաչափով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է անցկացվում «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադան. տեսական փուլն անցկացվել է այսօր՝ փետրվարի 3-ին:
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: