Նորություններ
Լրահոս
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը
01.02.2023
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/34060_s.jpg)
Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:
Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի 2023 թվականի փետրվարի երկրորդ տասնօրյակում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:
Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:
Մրցումները կանցկացվեն` երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ, գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Մրցաշարին մասնակցելու համար կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ:
Մանրամասները՝ հղմամբ
https://escs.am/am/news/15091