Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ
28.01.2023
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է' հայ զինվորի, հայ զինծառայողի, հայ սպայի ու կամավորի տոնն է:
Անկախ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ մարտահրավերների, որոնց կիզակետում հայտնվել է նաև մեր պետությունը, հունվարի 28-ը եղել և շարունակելու է յուրաքանչյուրիս համար մնալ խաղաղության երաշխավորի օր:
Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց մեզ ոչինչ չի մնում, քան պայքարել, արարել' ունենալու ավելի հզոր ու զարգացող պետություն, իսկ դրա համար պետք է զինվենք ամուր կամքով և շատ սիրենք մեր երկիրն ու հայոց բանակը, մեր հետագա հաղթանակների համար լինենք միասնական, միաբան և կազմակերպված:
Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում այս պահին սահմանը հսկող և հայրենիքի հանդեպ իր պարտքը մատուցող զինվորին, սպային, բոլոր զինծառայողներին և մաղթել ուժ, կորով և խաղաղ ծառայություն:
Խոնարհումս պատերազմներում ընկած բոլոր տղաների հիշատակին:
Փառք հայոց բանակին:
Փառք հայոց զինվորին: