Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության
27.01.2023
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:
Օրակարգում՝
• «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունների, կառուցվածքի և դրանցից բխող աշխատանքների վերաբերյալ հարցերն էին
• 2022 թվականին իրականացված ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի վերլուծությունն ու 2023 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը
• ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման միջոցառման ապահովման հետ կապված համակարգված աշխատանքի վերաբերյալ հարցերը: