Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում մեկնարկել է ՆԳ ոստիկանության պարեկային ծառայության աշխատանքը
21.01.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումանը:
Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը: