Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել առողջապահության ոլորտի քննարկում
16.01.2023
Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հրավերով կազմակերպվել էր հանդիպում-քննարկում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների և Առողջապահության նախարարության ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի ղեկավար կազմի հետ։
Օրակարգում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների՝ կենտրոնի կողմից ստացման, հաշվառման և բաշխման գործընթացի աշխատելակարգում նոր փոփոխություններն են. այն ներկայացվել է կենտրոնի ղեկավար Արծվիկ Բալոյանի կողմից։
Կառույցների հանդիպումը էական ու կարևոր էր նորացված գործընթացների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ ստանալու համար։