Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահության նախարարությունը կիրականացնի հանրային արշավներ «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» ծրագրի շրջանակում

16.01.2023

 Սույն  թվականի  ապրիլ,  մայիս,  սեպտեմբեր  և  հոկտեմբեր  ամիսներին Առողջապահության նախարարությունը «Հանրային առողջության պահպանման» ծրագրի «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում նախատեսում է իրականացնել հանրային իրազեկման արշավներ Հայաստանի բոլոր մարզերում:

 Արշավը  իրենից  կներկայացնի  յուրաքանչյուր  մարզում  3-4  ժամ  տևողությամբ մեկօրյա միջոցառում: Արշավի թիրախային խումբն են դպրոցահասակ երեխաները և իրենց ծնողները:

 Արշավը կսկսվի քայլերթով: Արշավի  ընթացքում  երեխաների  կողմից կպատրաստվի առողջ բաղադրատոմսերով սնունդ և կհյուրասիրվի մասնակիցներին:

 Առողջապահության   նախարարությունը   կիրականացնի   սննդի   պատրաստման դասընթասներ դպրոցների հետ և կտրամադրի ամբողջ սննդամթերքը:

 Կկազմակերպվեն  սպորտային և  մշակութային  միջոցառումներ,  խմբային  խաղեր, կգործեն տաղավարներ առողջության հիմնական սքրինինգների համար (ճնշման չափում, գլյուկոզի որոշում, մարմնի զանգվածի ինդեքսի որոշում, տեսողության ստուգում): 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50