Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակի են արժանացել Կոտայքը ներկայացնող Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը

10.01.2023

 Դեկտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակի են արժանացել նաև Կոտայքի մարզը ներկայացնող Գևորգ Վարդանյանը և Էլիզա Ստեփանյանը, ովքեր Աբովյան քաղաքից են և Աբովյանում հիմնել են «Արտիստ» թատերական ստուդիան:

 Ստուդիան գործում է շուրջ 10 տարի՝ բազմաթիվ երեխաների մոտ բացահայտելով տաղանդ և արթնացնելով սեր արվեստի նկատմամբ:
Այսօր էլ նրանք շարունակում են աշխատել և ստեղծագործել:

 Նշենք, որ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող 55 հերոսներ Հայաստանի համայնքներից. նրանցից 13-ը արժանացել են մրցանակի:

 Շնորհավորում ենք Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին կարևոր մրցանակի համար, շնորհակալություն հայտնում անձնվեր աշխատանքի և արվեստն ու մշակույթը մեր մարզում զարգացնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40