Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

09.01.2023

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Օրակարգում կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման և ներկայացման գործընթացն է և դրան առնչվող հարցերը: Այս պահին 54 ծրագրային հայտեր են ստացվել, որոնցից 40-ի նախնական փաթեթներն ուղարկված են, մյուս 14-ը տարբեր փուլերում են գտնվում:
Քննարկվել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև հրատապ ծրագրերով մարզի դպրոցներում իրականացված շինաշխատանքների ընթացքը: Առաջիկայում այց է նախատեսվում համայնքներ՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Այսօրվանից հանրակրթական դպրոցներում մեկնարկել է ուսումնական գործընթացը: Վիրուսային իրավիճակով պայմանավորված՝ մարզի ղեկավարը հետաքրքրվել է կրթական հաստատություններում առկա վիճակից, հանձնարարել հետևել, որպեսզի դպրոցներում խստիվ պահպանվի ջերմային անհրաժեշտ ռեժիմ:
Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, մասնավորապես, պլանավորման գործընթացին, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16