Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյան համայնքում արդիականացվել են կարևոր ենթակառուցվածքներ

07.01.2023

 Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն փաթեթով 6 ծրագիր է իրականացվել Աբովյան համայնքում՝

 • Ծրագրերից մեկով Աբովյան քաղաքում և Առինջ, Մայակովսկի, Արամուս, Գեղաշեն բնակավայրերում կառուցվել են գիշերային լուսավորության համակարգեր: Աշխատանքներն ավարտված են:

 • Հիմնանորոգվել և կապիտալ ասֆալտապատվել են Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Ռոսիա փողոցը, տեղադրվել են նաև նոր եզրաքարեր: Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել նաև Գետարգել, Պտղնի, Արամուս, Գեղաշեն, Առինջ, Վերին Պտղնի, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Բալահովիտ բնակավայրերում: Աշխատանքներն ավարտված են:

 • Ջրահեռացման համակարգեր են անցկացվել Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Ռոսիա փողոցում և Առինջում: Այս աշխատանքները ևս ավարտված են:

 • Մեկ այլ ծրագրով Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի 4-րդ միկրոշրջանում պետական բյուջեի և համայնքի համաֆինանսավորմամբ կառուցվել է զբոսայգի և խաղադաշտ, Բալահովիտում բարեկարգվել է զբոսայգի, Գետարգելում կառուցվել է զբոսայգի: Ծրագիրն ավարտված է:

 • Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Աբովյան բնակավայրում արդիականացվում են թվով 292 վերելակներ: Միայն այս սուբվենցիոն ծրագրի աշխատանքներն ընթացքի մեջ են:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16