Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

01.01.2023

Հարգելի' հայրենակիցներ, սիրելի' կոտայքցիներ, Եվս մեկ տարի մոտենում է իր ավարտին:

 2022  թվականը   մեր  պետության  համար  շարունակեց  ուղեկցվել փորձություններով, մարտահրավերներով, որոնք փորձեցինք և շարունակելու ենք հաղթահարել մեր ամենօրյա աշխատանքով, աշխատասիրությամբ ու Հայսատանի Հանրապետության հանդեպ մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ:

 Աշխարհաքաղաքական   և   տարածաշրջանային  լուրջ   սպառնալիքներին զուգահեռ, չենք կարող չառանձնացնել ու չնշել այն բարեփոխումները, ծրագրերը, որոնք իրականացվել են անցնող տարում, և որոնք մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն էին ուղղված:

 2022 թվականին պետական  բյուջեով,  կառավարության սուբվենցիոն ծրագրերով ու համայնքային միջոցներով մեր մարզում կյանքի ենք կոչել սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ մանկապարտեզների կառուցումից մինչև ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ, կարևոր ենթակառուցվածքների արդիականացում:

Բազմաթիվ ծրագրեր այս պահին էլ շարունակվում են:

Սիրելի' հայրենակիցներ,

Բնականաբար, 2023 թվականը դիմավորում ենք նոր սպասումներով, անսահման հավատով ու մեկ միասնական, անսասան ցանկությամբ, որպեսզի նոր տարին մեր երկրի համար լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ տարի:

 Մեզ  համար   խաղաղությունը   դարձել  է  օդ  ու  ջրի պես  անհրաժեշտ, իսկ Հայաստանի Հանրապետությունը եղել և շարունակում է լինել ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍԵՐ, որի շուրջը պիտի համախմբվենք, միաբանվենք, որին պետք է հավատանք, փայփայենք, հանուն որի պիտի պայքարենք, ապրենք, արարենք ու մեր տքնաջան աշխատանքով հզորացնենք ու զարգացնենք անչափ ՋԵՐՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ:

 Եվս մեկ անգամ  շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Սեր, խաղաղություն ձեր ընտանիքներին:

 Խոնարհում  հայրենիքի  խաղաղության  համար  նահատակված  մեր  բոլոր հայորդիների հիշատակին և փառք այս պահին սահմանը հսկող զինծառայողներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16