Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը

28.12.2022

 Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Չարենցավանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, հյուրեր:

 Մարզիկներին իրենց կատարումներով ոգևորել են​ ԱԶԴ պարային անսամբլը (գեղ.ղեկավար՝ Զավեն Խաչատրյան), Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված երգի փառատոնի Գրան Պրի մրցանակակիր Արմեն Դեմիրճյանը և առաջին մրցանակակիր Էդուարդ Բաբաջանյանը:

 Առաջնությանը մասնակցել են Կոտայքի մարզի 35 դպրոցների տղաների թիմեր և աղջիկների 20 թիմեր։

 Համառ պայքարի արդյունքում աղջիկների առաջնության չեմպիոն է դարձել Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ' Անդրանիկ Թադևոսյան), իսկ տղաների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ' Կառլեն Հայրապետյան):

✔ 2-րդ տեղ- տղաների թիմ' Արամուսի միջնակարգ դպրոց

✔2-րդ տեղ- աղջիկների թիմ' Չարենցավանի ավագ դպրոց

✔3-րդ տեղ- տղաների թիմ' Լեռնանիստի միջնակարգ դպրոց

✔3-րդ տեղ-աղջիկների թիմ' Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց:

 Լավագույն թիմերն ու խաղացողները։ ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:։

Շնորհավորում ենք հաղթանակած բոլոր մարզիկներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16