Նորություններ
Լրահոս
Կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը
28.12.2022
Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Չարենցավանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, հյուրեր:
Մարզիկներին իրենց կատարումներով ոգևորել են ԱԶԴ պարային անսամբլը (գեղ.ղեկավար՝ Զավեն Խաչատրյան), Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված երգի փառատոնի Գրան Պրի մրցանակակիր Արմեն Դեմիրճյանը և առաջին մրցանակակիր Էդուարդ Բաբաջանյանը:
Առաջնությանը մասնակցել են Կոտայքի մարզի 35 դպրոցների տղաների թիմեր և աղջիկների 20 թիմեր։
Համառ պայքարի արդյունքում աղջիկների առաջնության չեմպիոն է դարձել Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ' Անդրանիկ Թադևոսյան), իսկ տղաների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը (մարզիչ' Կառլեն Հայրապետյան):
✔ 2-րդ տեղ- տղաների թիմ' Արամուսի միջնակարգ դպրոց
✔2-րդ տեղ- աղջիկների թիմ' Չարենցավանի ավագ դպրոց
✔3-րդ տեղ- տղաների թիմ' Լեռնանիստի միջնակարգ դպրոց
✔3-րդ տեղ-աղջիկների թիմ' Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց:
Լավագույն թիմերն ու խաղացողները։ ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:։
Շնորհավորում ենք հաղթանակած բոլոր մարզիկներին: