Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Հայկ Մովսիսյանը և ընդհանուր բաժնի ավագ մասնագետ Նարինե Հովհաննիսյանը պարգևատրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնե
28.12.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։
Հանդիպման ժամանակ ամփոփվել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքը և նախանշվել են եկող տարվա անելիքները:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, հորդորել աշխատանքում դրսևորել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ հաշվի առնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները։
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների՝ տարվա ընթացքում արձանագրած ցուցանիշների համար։
Զորահավաքային նախապատրաստության բնագավառում և զորահավաքի կազմակերպման գործում դրսևորած արհեստավարժության և ցուցաբերած առանձնաշնորհ աշխատանքի համար ՏԿԵ նախարարի կողմից շնորհակալագիր է ստացել ՀՀ Կոտայքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Հայկ Մովսիսյանը:
Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները պատշաճ կատարելու համար նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի ընդհանուր բաժնի ավագ մասնագետ Նարինե Հովհաննիսյանը:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ: