Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշել է իր գործունեության մեկ տարին

27.12.2022

 ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշեց իր մեկ տարին, որին ներկա են եղել նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչները:

 Կազմակերպված միջոցառման ընթացքում աջակցության և մշտապես կենտրոնի կողքին կանգնած բոլոր անհատները, ընկերությունները և լրատվամիջոցները պարգևատրվել են հատուկ հուշամեդալներով և շնորհակալագրերով:

Շնորհակալագիր է շնորհվել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին:

 ՀՀ Կոտայքի մարզում ռազմահայրենասիրական բացառիկ ծրագրերի ներդրման, ցուցաբերած առանձնակի ջանքերի և կատարած գործուն աշխատանքի համար «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

 Կենտրոնի հաշվետու միջոցառման ժամանակ թողարկվել են կենտրոնի արծաթյա հուշամեդալները, և առաջինը հետմահու պարգևատրվել ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը` ի դեմս տիկին Սիմա Պետրոսյանի (հերոսի մայր), Արցախի հերոս Քյարամ Սլոյանը` ի դեմս Նվարդ Սլոյանի (հերոսի մայր), հերոս Վարդան Ամալյանը` ի դեմս Արմինե Ամալյանի (հերոսի մայր), հերոս Արեն Մեհրաբյանը` ի դեմս Սաթիկ Նաիրյանի (հերոսի մայր), հերոս Իլյա Նահապետյանը` ի դեմս Ալլա Նահապետյանի (հերոսի մայր):

 «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ իրականացվում են թերապիաներ գերժամանակակից թվայնացված սարքերով։

 2023 թվականին նախատեսվում է ստացիոնար բուժման համար նոր շենք կառուցել, որտեղ այցելուները կարող են նաև մնալ գիշերակացով։

 Հաջորդ տարի մասնաճյուղեր կբացվեն նաև Արցախում ու ՀՀ այլ մարզերում։

 Կենտրոնում այս պահին բուժում են ստանում շուրջ 300 շահառուներ, աշխատում է 5 լիցենզավորված մասնագետ, վերապատրաստվել են 400-ը։ Մարտական գործողությունների մասնակիցները այս կենտրոնում վերականգնողական անհրաժեշտ բուժում են ստանում թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40