Նորություններ
Լրահոս
2022-ին Կոտայքում պետական բյուջեով հիմնանորոգվել է 57 կմ ճանապարհահատված
22.12.2022
2022 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում հիմնանորոգվել և միջին նորոգում է ստացել հանրապետական, միջպետական և ներհամայնքային շուրջ 57 կմ ճանապարհահատված:
Այսպիսով, հիմնանորոգվել են
• Նոր Գեղի -Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհի 8 կմ (մինչև Արգել) և 10,8 կմ (Բջնիի հատված) ճանապարհահատվածները (ընդհանուր՝ 18,8 կմ)
• Աբովյան- Արզնի - Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհի 1,2 կմ հատված (Աբովյանի դիսպանսերի տարածք)
• Երևանի Ջրաշխարհի մոտից Գառնի-Գեղարդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատված
• Պետական բյուջեով հիմնանորոգվել են նաև Հրազդանի ներհամայնքային ճանապարհներ Վանատուր, Ջրառատ, Հարավային թաղամասերում՝ ընդհանուր 4,74 կմ:
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել
• Կոտայքի մարզի տարածքով անցնող Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհին. նորոգվել է շուրջ 14.56 կմ հատված
• Կոտայքի մարզի տարածքով անցնող Երևան-Աշտարակ միջպետական նշանակության ավտոճանապարհին. նորոգվել է շուրջ 8 կմ հատված (դեպի Վրաստան գնացող ճանապարհ):
Բացի այս ծրագրերից, 2022 թվականի ընթացքում ավարտվել է նաև Գառնի-Լանջազատ մարզային նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Սա Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն է:Կոտայքի տարածքում հիմնանորոգվել է 3,7 կմ հատված: