Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է Կոտայքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ

20.12.2022

 Կոտայքի  մարզպետարանում   այսօր  անցկացվել  է   մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:

 Նիստին ներկա էին  հանձնաժողովի բոլոր անդամները՝   ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Նալբանդյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հարությունյանը, Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՀԳՄ ՏՍԳ համակարգման բաժնի պետ Արմեն Հակոբյանը և բաժնի ավագ մասնագետ Սուսաննա Մկրտչյանը:

 Ամփոփվել են 2022 թվականի ամառային  զորակոչի արդյունքները և քննարկվել 2022 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր։

 Մարզպետին զեկուցվել է, որ   ձմեռային  զորակոչի  նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների։ Այս հարցում մարզի ղեկավարն ընդգծել է համայնքների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զորակոչը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։

 Ուսումնասիրվել   են  նաև  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական ծառայության՝ 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը։

 Հանձնաժողովի կողմից  տրված  եզրակացությունները  սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50