Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն փաթեթով Գառնի համայնքում 2 ծրագիր է իրականացվում

20.12.2022

 Շարունակում ենք ձեզ ներկայացնել կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների մասին հաշվետվություն:
Եվ այսպես,

 Գառնի համայնքը 2022 թվականին երկու սուբվենցիոն ծրագիր էր ներկայացրել, որոնց շրջանակում այս պահին ընթացքի մեջ են

• Գառնիի համայնքապետարանի շենքի նկուղի նորոգման աշխատանքներ. շահած ծրագրի արժեքը շուրջ 24 մլն. դրամ է, որից 35% -ը պետական բյուջեի ներդրման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

• Գառնի համայնքի Գեղարդ, Հացավան, Գեղադիր բնակավայրերում ջրագծերի կառուցում և Գառնի համայնքում՝ քլորակայանի կառուցում: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ արդիականացվում է վթարային վիճակում գտնվող շուրջ 4,5 կմ երկարությամբ ջրագիծ, որից

  •  Գեղարդ բնակավայրում՝ 2,5 կմ
  •  Հացավան բնակավայրում՝ 1 կմ
  •  Գեղադիր բնակավայրում՝ 1 կմ:

 Շահած ծրագրի արժեքը շուրջ 69 մլն. դրամ է, որից 60%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը՝ համայնքի ներդրումը: Աշխատանքներն ընթացքի մեջ են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50