Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է ԱԱԾ մասնագիտական տոնը
20.12.2022
Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում Ձեր ծառայության դերն ու նշանակությունը մեր երկրի անվտանգության ապահովման, օրենքի և օրինականության պաշտպանության, պահպանության հարցում:
Աշխարհաքաղաքական այս դժվարին իրավիճակում է՛լ ավելի է արժևորվում Ձեր դերակատարությունը և ծառայության յուրաքանչյուր աշխատակցի առաքելությունը՝ ուղղված ազգային անվտանգության և սահմանադրական կարգի պահպանմանը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել նախկին գործընկերներիս, քանի որ լինելով ԱԱԾ նախկին աշխատակից՝ բախտ եմ ունեցել ծառայելու իսկական պրոֆեսիոնալների և իրենց հանձնառությանը հավատարիմ նվիրյալների հետ:
Մաղթում եմ ավելի մեծ հաջողություններ, անվտանգ և խաղաղ ծառայություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: