Նորություններ
Լրահոս
Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից
14.12.2022
Տեղի է ունեցել Ակունքի միջնակարգ դպրոցի նորակառույց ռազմամարզական ավանի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրամանատարի տեղակալ Ս. Աբրահամյանը, զինղեկներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:
Ռազմամարզական ավանի շինարարությունը մեկնարկել էր երեք ամիս առաջ. աշխատանքներն իրականացվել են դպրոցի բյուջեի միջոցներով:
Ավանի կառուցման գաղափարը միտված է նպաստելու մարզի դպրոցներում ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացմանն ու խորացմանը: