Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի նիստ
14.12.2022
ՀՀ Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ընթացքում ներքին աուդիտի ենթակա միավորներում անցկացված աուդիտի ամփոփման վերաբերյալ նիստ մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանի, համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարների, աուդիտի ենթակա միավորների ղեկավարների, Կոտայքի մարզպետարանի հետ կնքած պայմանագրով ներքին աուդիտի ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ:
Հանդիպման նպատակը հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծառայությունների արդյունքների հաշվետվությունների քննարկումն էր:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների կողմից հնչել են կարծիքներ, հարցադրումներ, մոտեցումներ:
Ամփոփելով հարցերի քննարկումը՝ մարզպետը մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել աուդիտի արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները:
Մարզպետը նաև ընդգծել է մարզպետարանի կողմից աուդիտոր ընկերությանը ներկայացված կարևոր հարցադրումներին անհրաժեշտ պատասխան և պատշաճ գնահատական տալու անհրաժեշտությունը: