Նորություններ
Լրահոս
Մարզկենտրոն Հրազդանում 2022 թվականին հաստատված 7 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 2 մլրդ. դրամ արժեքով
13.12.2022
✔ Խոշոր ծրագիր է իրականացվում Հրազդան համայնքի 3200 բնակիչ ունեցող Լեռնանիստ բնակավայրում. արդիականացվում է խմելու ջրի համակարգը: Սուբվենցիայի շրջանակում կառավարություն- համայնք՝ 70%-30% համաֆինանսավորմամբ անց է կացվում 22 կմ երկարությամբ ջրագիծ: Ծրագրի արժեքը 380 մլն. դրամ է. աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ:
✔ Հրազդանի երեք մանկապարտեզներ՝ թիվ 11, թիվ 6 և թիվ 8, հիմնանորոգվում են. աշխատանքները առաջիկայում կմեկնարկեն: Եվս երկու մանկապարտեզներում՝ թիվ 4 և թիվ 15, իրականացվում են վերանորոգման, կոյուղագծերի փոխարինման և ընթացիկ այլ աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք՝ 70%-30 % համաֆինանսավորմամբ
✔ Հրազդանի Մաքրավան թաղամասում կառուցվում է ավտոտեխսպասարկման կայանատեղի և ծածկարան: Ծրագրի արժեքը շուրջ 75 մլն. դրամ է, աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք՝ 35%-65 % համաֆինանսավորմամբ
✔ Ընթացքի մեջ են նաև Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան քաղաքային զգոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման, ինչպես նաև Հրազդանի տարբեր թաղամասերում կարուսելների տեղադրման և տարածքների բարեկարգման աշխատանքները: Ծրագրի արժեքը շուրջ 37 մլն. դրամ է, կառավարության ներդրումը 30% է, համայնքինը՝ 70%:
✔ Հրազդան քաղաքում և համայնքի տարբեր բնակավայրերում այս տարի տեղադրվել են ժամանակակից կանգառներ: Ծրագրի շրջանակում համայնքի երկու անվանական մուտքերում նաև արտաքին լուսավորության համակարգ է կառուցվում: Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 80 մլն. դրամ է, կառավարության ներդրումը 35% է, համայնքինը՝ 65%: Կանգառներն արդեն տեղադրված են: Լուսավորության անցկացման աշխատանքները շուտով կավարտվեն:
✔ Հրազդան քաղաքում և համայնքի բնակավայրերում իրականացվել են ներհամայնքային ճանապարհահատվածների հիմնանորոգման մեծամասշտաբ աշխատանքներ: Ծրագրի արժեքը ավելի քան 913 մլն. դրամ է, կառավարության ներդրումը 35% է, համայնքինը՝ 65%: Աշխատանքներն ավարտված են:
✔ Ընթացքի մեջ է Հրազդան քաղաքի և համայնքի Քաղսի բնակավայրի արտաքին լուսավորության ցանցի անցկացման ծրագիրը, որով Հրազդան քաղաքում գիշերային լուսավորության խնդիրը գրեթե լուծված կարելի է համարել::Ծրագրի արժեքը 104 մլն դրամից ավելի է, կառավարության ներդրումը 45% է, համայնքինը՝ 55%:
Մեր համայնքներն ընթանում են կայուն և համաչափ զարգացման ճանապարհով: