Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում ճանապարհներն անցանելի են
13.12.2022
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/33689_s.jpg)
Այսօր առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի:
Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Անցանելի են նաև մարզով անցնող միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղին, ինչպես նաև հանրապետական նշանակության մյուս ճանապարհահատվածները:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: