Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

12.12.2022

 Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ:
Անդրադարձ է կատարվել նախորդ խորհրդակցությանը տրված հանձանարականներին:

Օրակարգում՝

 Կրթություն. Կառավարության՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերով մարզային ենթակայության՝ Բջնիի, Կարենիսի և Արտավազի դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքն է. մարզպետին ներկայացվել է, որ բոլոր երեք դպրոցներում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում՝ մինչև տարեվերջ:

 Առողջապահություն.   առողջապահության   վարչության   կողմից   ներկայացված տվյալներով 2022 թվականի 11 ամիսների արդյունքներով մարզի բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների նկատելի աճ է արձանագրվել նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ:

 Սուբվենցիա.  Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկա փուլը և 2023 թվականի ծրագրային հայտերի փաթեթների կազմման գործընթացը մարզպետարանի խոշորացույցի ներքո է շարունակում մնալ:

 Քննարկվել են շինաշխատանքների ընթացքը, խոչընդոտող խնդիրները և տարբեր հարցերի շուրջ նախանշել լուծման տարբերակներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22